Search
Close this search box.

Ադրբեջանը ոչ միայն ուզում է Լաչինի միջանցքը փակել, այլեւ դրան զուգահեռ՝ միջանցք ստանալ դեպի Նախիջևան

Ադրբեջանը ոչ միայն ուզում է Լաչինի միջանցքը փակել, այլեւ դրան զուգահեռ՝ միջանցք ստանալ դեպի Նախիջեւան։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակմանը։

«Առայժմ պետք է սպասել, որպեսզի ռուս խաղաղապահները փորձեն բացել ճանապարհը: Նրանք փորձում են: Հայաստանում կան ուժեր, որոնք նույնիսկ լկտիաբար հայտարարում են, թե ռուսներն են փակել. ես այդ հայտարարությունները համարում եմ «բիկինի» հայտարարություններ»,– ասել է վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Նրա համոզմամբ՝ եթե ադրբեջանցիներին ատամ ցույց չտանք, ուժ ցույց չտանք, Ադրբեջանն այս սցենարը պարբերաբար կրկնելու է:

«Սա հիմնականում հետեւանք է նրա, որ Ադրբեջանը ոչ միայն ուզում է Լաչինի միջանցքը փակել, այլեւ դրան զուգահեռ՝ նաեւ միջանցք ստանալ դեպի Նախիջեւան»,- շեշտել է Հրանտ Բագրատյանը: