Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Ford Transit-ը մխրճվել է KamAZ-ի հետնամասին ամրակցված զինտեխնիկայի մեջ․ կան վիրավորներ

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 210 կմ հատվածում Արցախի Հանրապետության բնակիչ 47-ամյա Գենադի Հ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով բախվել է դիմացից համընթաց երթևեկող 19-ամյա Համելտ Ի․-ի վարած, ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված KamAZ մակնիշի ավտոմեքենային ամրակցված զինտեխնիկային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ford-ի վարորդ Գենադի Հ․-ն և նրա ուղևոր՝ Արցախի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Դավիթ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, KamAZ-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Սիսիան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարույթ իրականացնող ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։