Search
Close this search box.

Շրջափակված Արցախի վեցերորդ օրը․ Արցախի Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է

Արդեն վեցերորդ օրն է`Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:

Ինչպես Armlife.am-ը տեղեկանում է Արցախի Ներքին գործերի նախարարությունից,հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի եւ ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում եւ շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։

Հետադարձ կապ` 102, 911։