Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարբեր երկրներից արդեն պատրաստ էին ավիաուղիներով մեծ բեռներ ուղարկել Արցախ. Ադրբեջանը ուրիշ շանս չունի, պետք է բացի ճանապարհը

«Ես վստահ եմ՝ նրանք ուրիշ շանս չունեն, պետք է ճանապարհը բացեն, որովհետև երկուշաբթի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իրենց հարցը քննարկվելու է, որովհետև տարբեր երկրներից արդեն պատրաստ էին ավիաուղիներով մեծ բեռներ ուղարկել Արցախ,աշխարհի տարբեր մասերից մարդիկ մեծ ճնշում էին գործադրել, որ սա անընդունելի է, ինչ իրենք են անում»,-նշել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք իսկապես ունեք ուժ ու կամք անելու մեզ համար, մեր ապագայի համար: Այսօրվա մեջ կարող է ճանապարհը բացվի: Դա իրենք են որոշել, իրենք են որոշել, որովհետեւ զգացել են, թե ինչ սխալ են արել: Իրենք թե ներսում, թե դրսում ընկել են մեծ ճնշման տակ: Ուզում եմ շնորհըակալություն ասել այն մարդկանց, որոնք տարբեր երկրներում աջակցել են մեզ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում