Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանական Եվրատեսիլ հրապարակում

Տիրոջ իրավունքով 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում էր գրել․

Հարգելի հայրենակիցներ,

Արցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։

Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։

Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։

Մինչ հրապարակը կլցվեր մարդկանցով, ոստիկանները արդեն լցվել ու շրջափակել էին տոնածառը: