Search
Close this search box.

Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի կառավարությունն այսօրվանից «բնապահպանական մոնիթորինգ է իրականացնելու» Արցախում:

«Համաձայն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ դեկտեմբերի 3-ին և 7-ին տեղի ունեցած բանակցությունների արդյունքների՝ Էկոնոմիկայի, էկոլոգիայի ու բնական ռեսուրսների նախարարությունների և «AzerGold» ընկերության ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին նախնական մոնիթորինգ են սկսում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում՝ ուսումնասիրելու օգտակար հանածոների հանքավայրերում ապօրինի շահագործման փաստերը»,- նշված է այդ երկրի նախարարությունների տարածած հաղորդագրության տեքստում: