Search
Close this search box.

Հրդեհ Սումգայիթում․ հայտնաբերվել են մանկահասակ երեխաների դիեր

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ Սումգայիթ քաղաքի երկհարկանի բնակելի շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու անչափահաս երեխա է մահացել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Այրվել է 200 քմ ընդհանուր մակերեսով շինություն: Դեպքի վայրի զննությամբ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 2017 և 2021 թվականներին ծնված երկու մանկահասակ երեխաների դիեր»,-ասվում է զեկույցում։