Search
Close this search box.

Հայաստանում դոլարը զգալիորեն կթանկանա 2023 թվականին, 2024 թվականին՝ էլ ավելի. ԵԱԶԲ զեկույցում կանախատեսվում է, թե ինչքան կարժեվորվի դոլարը

Դոլարի փոխարժեքը 2023 թվականին միջինում կկազմի 438 դրամ։Այս մասին 2023 թվականի «Մակրոտնտեսական կանխատեսումը» ներկայացնելիս ասել է Եվրասիական զարգացման բանկի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը։

«Դոլարի տարեկան միջին փոխարժեքը 2023 թվականին կանխատեսում ենք 438 դրամ։ Փոխարժեքի նման դինամիկան ավելի շուտ շտկողական բնույթ կկրի և կկարգավորվի», – ասել է Կուզնեցովը։

Ինչպես նշվում է զեկույցում, ապրանքների և ծառայությունների արտահանման աճի առաջանցիկ տեմպերն արտահանման համեմատ, աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված սպասվող արժեզրկումը, ինչպես նաև դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի ակնկալվող թուլացումը հաջորդ տարի աստիճանաբար կնպաստեն դրամի արժեզրկմանը։

Միևնույն ժամանակ ազգային արժույթին կաջակցի դրամական փոխանցումների, օտարերկրյա կապիտալի ներհոսքը և զբոսաշրջային ակտիվության պահպանվող բարձր մակարդակը։ Արդյունքում դրամի գերարժևորումը 2023 թվականին կպահպանվի, սակայն աստիճանաբար կկրճատվի։

Սպասվում է, որ 2024 թվականի վերջին, ներկայիս գնահատականներով, հարաբերակցությունը կկազմի 1 դոլարի դիմաց 465 դրամ։
Նշենք, որ նոյեմբերի 29-ի առավոտյան տվյալներով, ըստ ՀՀ ԿԲ–ի, 1 դոլարը կազմում է մոտ 396 դրամ։