Search
Close this search box.

Սեյրան Օհանյանը տեղյակ չէ իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսելու մասին. Armenia Today

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ առաջին պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից կլինի ղեկավար Սեյրան Օհանյանը, ում կալանքի հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան: Գործը, որով կալանքի միջնորդություն է առաջադրվելու Օհանյանին, կապված է «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի գույքի օտարման գործընթացում «պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի հետ, որով նա մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու մեջ»:

Ինչպես Armenia Today-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսելու դեպքում դատախազությունը պարտավոր է տեղյակ պահել ԱԺ-ին, իսկ ԱԺ-ն՝ իրեն, սակայն նման ծանուցում չի ստացվել, հետևաբար չունի որևէ խորքային տեղեկություն:

«Քանի որ ես բոլոր գործընթացներին մասնակցել եմ, քննչական մարմինները պարտավոր են ինձ բարոյականության շրջանակներում տեղյակ պահել, որ նման բան կա: Ես տեղեկություններ չունեմ»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ գործը համարում է շինծու:

Ըստ նրա՝ գույքի օտարման հարցում այն ժամանակ՝ 2010 թվականին, ներգրավված է եղել Բնապահպանության նախարարությունը, բոլոր համաձայնությունները ձեռք են բերել նրանք,ՊՆ-ն առավել քիչ մասնակցություն է ունեցել գործին, ավելի շատ՝ ֆորմալ բնույթի: Բացի այդ՝ եղել է կառավարության որոշում, ստացվում է, որ եթե կա հանցանք, ապա մեղադրանքը պետք է վերաբերի մի ամբողջ պետական ապարատի:

Օհանյանը տեղեկացրեց, որ հարցաքննվել է երկու անգամ, սակայն արդեն ավելի քան մեկ տարի է՝ գործով որևէ նորություն չունի, միայն արտերկիր մեկնելու համար է կանչել քննիչը՝ մեկ ամսով երկիրը առողջական խնդիրները լուծելու համար երկիրը լքելու թույլտվություն տալու: