Search
Close this search box.

Իրավիճակը՝ Արցախում. ՌԴ ՊՆ-ն արձագանքեց

ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի 3 խախտման մասին է հայտնել։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում», – ասված է գերատեսչության նոյեմբերի 26-ի տեղեկատվական տեղեկագրում: Ըստ այդ փաստերի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում։

Նշվում է նաև, որ երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտակերտի, Մարտունու և Շուշայի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։