Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 3 հազար դրամ թոշակ բարձրացնելով՝ ինսուլտով անկողնուն գամված հաշմանդամ կնոջը զրկել են 18 հազար դրամ նպաստից

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

70-ամյա Ալվինա Ալեքսանյանն է. 2002 թվականից ինսուլտով գամված է անկողնուն։ Միակ խնամակալը աղջիկն է, ով աշխատանք չունի։ Ամուսինը մահացել է, իսկ մեծ աղջիկը Սպիտակի երկրաշարժի զոհերից է։

Երեկ հաշմանդամ այս կինն իմացել է, որ 3 հազար դրամ թոշակ բարձարցնելով ինքը զրկվել է 18 հազար դրամ ընտանեկան նպաստից։
Ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում՝ չունեն վառելիք, դեղորայքի գումար։

Ալվինա Ալեքսանյանի աղջկա առաջարկով եւ թույլտվությամբ տեղադրում եմ այս տեսանյութը։
Սա Նիկոլի կառավարության հերթական «լավ գործի» ողջ պատկերն է՝ դիշովի շոուի ու սեփական PR-ի համար 3 հազար դրամ թոշակ բարձրացնել՝ զրկելով այս ու նմանատիպ հազարավոր ընտանիքներ նվազագույնը 18 հազար դրամ նպաստից։

Ալո, Լոռու մարզպետարան՝ հուսամ այս ընտանիքի հարցը շատ արագ կկարգավորեք։
Ու հա, եթե մեր երկրում դեռ ՄԻՊ կա, սպասում եմ նրա ձայնին։