Search
Close this search box.

Գյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերվել են ծխահարված տղամարդկանց դիեր

Գյումրիի Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են ծխահարված 2 դի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ժամը 11։20 սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Սայաթ-Նովա փողոցի 9/9 շենքի 4-րդ հարկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը տեղեկացրեց, որ դեպքի վայր մեկնած փրկարարները ծխապատ բնակարանում հայտնաբերել են ծխահարված երկու տղամարդու դի։ Դիերից մեկը հայտնաբերվել է միջանցքում, մյուսը՝ ննջասենյակում։

Ըստ ԱԻՆ տեղեկատվության, հրդեհը բռնկվել է հյուրասենյակում։ Այրվել է մեկ բազմոց և մեկ բազկաթոռ։ Հյուրասենյակի ամբողջ գույքը ջերմահարվել է։