Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ժամը 20:30-ին Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ Մամիկոնյաց 46/5»։

Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` ԵՊԲՀ–ի համար գույք ձեռք բերելու ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով օրերս ձերբակալվել է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակվել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։

Նշենք նաև, որ այսօր Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։