Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը դատարանում է

«Սիլվայի գործով» ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում րոպեներ առաջ մեկնարկել է հերթական նիստը։ Նախորդ նիստը, հիշեցնենք, հետաձգվել էր։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դիմում էր ներկայացրել դատարան, տեղեկացրել, որ վատառողջ է, չի կարող ներկայանալ դատարան։

 Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Թե Քոչարյանը, թե Գևորգյանը այսօր ներկայացել են դատարան։