Search
Close this search box.

Հեղինե Բիշարյանի շնորհավորանքը Արթուր Բաղդասարյանին

Հարգելի՛ ԱՐԹՈՒՐ ՎԱՀԱՆԻ
Բազմամյա անցած ուղին Ձեզ հետ թույլ է տվել ճանաչել Ձեզ և բարձր գնահատել այն առաքելությունը և պատասխանատվությունը, որ հանձնառել եք և կրում եք մինչ օրս: Պետականաշինությունից մինչև մասնավոր կրթական նախաձեռնություններ մեծ է Ձեր ներդրած ավանդը մեր պետության արդիականացման և շարունակական զարգացման գործում:

Այս իմաստով, հարգարժան Արթուր Վահանի, պետք է փաստեմ Ձեր գաղափարների մրցունակությունը և անվերջ ստեղծարար մղումը, որը թույլ է տալիս բացահայտել նորանոր ուղիներ և հորիզոններ: Դրանցից շատերը պրպտուն ջանքերի շնորհիվ այսօր այլևս իրականություն են: Եվ դրա վառ վկայությունը այն բազմաթիվ լուսավոր ծրագրերն են, որոնք առավելապես առնչվում են նաև կրթության բնագավառին՝ նախադպրոցական կրթությունից մինչև բարձրագույն և հետբուհական կրթություն:

Թերևս մի փոքրիկ արձանագրում այն գնահատանքի, որին դեռ ժամանակը և պատմությունը ավելի համապարփակ կանդրադառնա:
Հայաստանի եվրոպական համալսարանի անունից սիրով շնորհավորում եմ Ձեր տարեդարձը, մաղթում ուժ և քաջառողջություն, սեր և անվախճան ներդաշնակություն և անպայման՝ Ձեր նվիրական իղձերի և ստեղծարար գաղափարների կյանքի կոչում՝ ի նպաստ մեր հասարակության և պետության բարօրության:

Հարգանքով՝ ՀԵՀ ՌԵԿՏՈՐ
Հ. ԲԻՇԱՐՅԱՆ

Armlife.am-ի խմբագրությունը ևս շնորհավորում է Արթուր Բաղդասարյանին ծննդյան օրվա առիթով