Search
Close this search box.

Եթե տեսագրություն հայտնվի, որ ես եղել եմ այդ հաստատությունում, մանդատս վայր կդնեմ․ Հովիկ Աղազարյան

Մեկ օր առաջ Armlife.am կայքում հրապարակված «Հովիկ Աղազարյանը իր ծանոթին փորձում է «Պատանեկության ստեղծագործական» կենտրոնի տնօրեն նշանակել» վերտառությամբ հոդվածին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր արձագանքել է․ «Ես Արմենուհի Ղազարյանին ճանաչում եմ, բայց նրա հետ նշված հաստատությունում՝ «Պատանեկության ստեղծագործական» կենտրոնում չեմ եղել, եթե որևէ ապացույց, տեսագրություն ներկայացվի, պատրաստ եմ մանդատս վայր դնել:
Այդ հոդվածի մեջ նշվում էր,որ ես քաղաքապետարանի միջոցով փորձելու եմ ինչ-որ տեղ նշանակել իմ ծանոթին՝ Արմենուհի Ղազարյանին, բայց նման բան չկա, ինքը հիմա նման հաստատության տնօրեն է»։

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 5 հասցեում գտնվող «Պատանեկության ստեղծագործական» կենտրոնի տնօրենի պաշտոնավարման ժամեկտը մի քանի օրից լրանալու է։

ArmԼife.am-ի տեղեկություններով՝ «Պատանեկության ստեղծագործական» կենտրոնի տնօրեն է ցանկանում նշանակվել ՔՊ-ական, Կ․ Նիկողոսյանի անվան ՄԱԿ ՀՈԱԿ-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի Ղազարյանը։ Ավելին մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա արդեն հասցրել է Հովիկ Աղազարյանի հետ գնալ «Պատանեկության ստեղծագործական» կենտրոն՝ շենքն ուսումնասիրելու նպատակով։

Այսօր Հովիկ Աղազարյանը նաև պնդեց, որ իր մեքենան այնտեղ չի եղել։

Նշենք, որ թեև Հովիկ Աղազարյանին շատերը թերագնահատում են, նրա հայտարարություններին հումորով են վերաբերում, տեղեկություններ տարածում, թե վերջինս որևէ ազդեցություն չունի, բայց Հովիկ Աղազարյանը այնուամենայնի վկարողանում է իր ծանոթներին, հարազատներին ցանկալի աշխատանք ապահովել։
Հիշեցնենք՝ Հովիկ Աղազարյանի որդին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է։