Search
Close this search box.

ՀԱՊԿ-ը նիստ կգումարի՝ Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով

«Մշակվում է ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նստաշրջանի անցկացման հարցը։

Սպասվում է, որ անդամ-երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների առաջարկները»,- այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիան Զախարովան: