Search
Close this search box.

Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում վթարի է ենթարկվել Թուրքիայի նախկին վարչապետը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայի Հանրապետության նախկին վարչապետ, Թյուրքական պետությունների կազմակերպության ավագանու նախագահ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում, որն իրենք Ադրբեջան են ներկայացրել։ Ըստ APA գործակալության` այս մասին Twitter-ում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆախրեդդին Քոջան:

Նախարարը նշել է, որ մեքենան, որում եղել են Բինալի Յըլդըրըմը, նրա թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը, վթարի է ենթարկվել Զանգելանի օդանավակայանի ճանապարհին։ Երեքն էլ ուղղաթիռով տեղափոխվել են Բաքու՝ բժշկական հետազոտություն անցնելու։ Այս պահին երեքի առողջական վիճակն էլ գնահատվում է նորմալ։