Search
Close this search box.

«Վեոլիա-Ջուր» ընկերության ջրազրկումերի հարցով իրավապաշտպանը դիմել է Ֆրանսիայի նախագահին

«Վեոլիա-Ջուր» չգիտեմինչը հերթական անգամ, այն էլ՝ նախնական 36 ժամով, ջրազրկեց տասնյակ հազարավոր մարդկանց կեցավայրերը: Անունը՝ «պլանային աշխատանքներ»: Կանցնի մի երկու շաբաթ, կասեն, որ «վթար է եղել» և նորից կջրազրկեն, հետո՝ կրկին «պլանային աշխատանքներ»: Այնուհետև՝ կրկին «վթար», հետո՝ «նախատեսվող վթար» և այսպես անվերջ:

Երբեմն, ինձ թվում է, որ այնպես, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, բնակչություն-«Վեոլիա-Ջուր» չգիտեմինչի շփման գծի ամբողջ երկայնքով պետք է ԵՄ-ի կամ ՀԱՊԿ-ի դիտորդներ տեղակայվեն, կամ էլ՝ բնակչությանը հնդկական, ենթադրենք՝ Pinaka տեսակի հրթիռային համակարգեր վաճառվեն: Այլ ելք այլևս չկա: Ճիշտ չէ՞, պ-ն Emmanuel Macron: Թե չէ, այսպես շարունակվելու դեպքում, մի օր Պուտինը կհարցնի՝ Նիկոլ Վովաևիչ, վամ վոդու իզ կրա՞նա իլի պրյամո իզ տրուբի: