Search
Close this search box.

ՖՈՏՈ․ ԱԺ պատգամվորներն են կրակում․ ԱԺ փոխնախագահի գրառումը

Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակիցները հրաձգության դասընթացների են մասնակցել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Պատգամավորը տեղեկացրել է, որ դասընթացը կազմակերպել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Դասընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` գրանցվելով shooting.mil.am կայքում։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 15–ին հայտարարություն էր տարածել` մարտական հրաձգության դասընթացներ կազմակերպելու մասին։ Դասընթացներին կարող են մասնակցել զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, այն անվճար է։
Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։