Search
Close this search box.

ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Սուրենանը՝ եղանակի մասին

Երևանում հոկտեմբերի 20-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մնիթորինգի կենտրոնը: Հոկտեմբերի 21-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում հոկտեմբերի 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 19-ին և 20-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: