Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը». նախարար Քերոբյանը պատասխանում է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև ՀՀ-ում 150․000 դոլարի ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության առաջարկած նախագծին:

Նա նշեց, որ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում, մասնավոր անձանց կողմից արված ներդրումները նույնքան խրախուսված են, որքան մեծ ընկերությունների կողմից արվածները։

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ թուրքերը և ադրբեջանցիները նույնպես ներդրումներ կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանը ասաց․ «Խոսքը չի գնում նրա մասին, թե ով դիմի՝ կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանությանն և թե՛ ԱԱԾ –ի կողմից կատարվելու են, այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ, երբ կունենանք չափից շատ երկքաղաքացի թուրքեր»։

Մանրամասները` տեսանյութում: