Search
Close this search box.

Որտե՞ղ է Ջերմուկի համայնքապետը, նրան փնտրում են ամենուր․ ահազանգ Ջերմուկից

Ջերմուկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը գրում է․
Ադրբեջանի կողմից Ջերմուկի նկատմամբ պատերազմ սանձազերծելուց մեկ ամիս է անցել, սակայն այս ընթացքում համայնքում կառավարման մի շարք խնդիրներ դեռ լուծման կարիք ունեն։ Սրա մասին ինձ հետ հանդիպումներում ահազանգել են բնակիչները ու տարբեր կազմակերպության ներկայացուցիչներ։

Պետք է ասեմ, որ ինքս այս մեկ ամսվա ընթացքում քանիցս փորձել եմ հանդիպել համայնքի ղեկավարի հետ, սակայն նա ոչ մի իմ այցի ժամանակ տեղում չի եղել։ Ի դեպ, այդ խնդրին բախվում են նաև բազմաթիվ ջերմուկցիներ․ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում կապ հաստատել համայնքի ղեկավարի հետ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար։

Ես, որպես Ջերմուկ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, նախաձեռնությամբ դիմել եմ համայնքի ղեկավարին արտահերթ նիստ հրավիրելու համար՝ ստեղծված իրավիճակում եղած խնդիրներին ծանոթանալու ու լուծման մեխանիզմներ քննարկելու համար։ Պատասխանը բնականաբար միտված չէր խնդիրները լուծելուն, արձագանքը հետևյալն էր՝ ավագանու անդամների միայն 1/3-ի համաձայնությամբ հնարավոր կլինի նիստ հրավիրել։

Ինչևէ, նախաձեռնությանն արդեն միացել է «Մեր համայնքը» խմբակցության ղեկավարը, որի հետ համատեղ դիմել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության (13 ավագանու անդամներից բաղկացած) ղեկավարին ՝ ակնկալելով ստանալ աջակցություն միանալու մեր նախաձեռնությանը։ Սակայն անցել է ուղիղ 2 շաբաթ, ու ես չեմ ստացել ոչ մի պատասխան։

Զուտ տեղեկության համար՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում է ավագանու լիազորությունները, որոնք էլ որոշում են համայնքի կառավարման գործընթացը։

Այս Բաժնից