Search
Close this search box.

Էրդողանի խոսնակը` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարություններ է արել A Haber հեռուստաալիքի եթերում։

Խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քալընն ասել է.«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին։ Ալիևը վճռական է տրամադրված այս հարցում։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարելի է լավ քայլեր ձեռնարկել։ Մենք պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ… Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը»։