Search
Close this search box.

Հայաստանը Հնդկաստանից Pinaka ռեակտիվ համակարգի 3 տարբերակ է պատվիրել. հնդկական ԶԼՄ

Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 3 տարբերակ, հաղորդում են հնդկական լրատվամիջոցները: Indian Defence Research Wing-ի տվյալներով՝ պայմանագիրը 250 մլն դոլարի շրջանակներում է։

Պատվիրված տարբերակներն են Pinaka Mk-1 (շարք 37,5 կմ), Pinaka Mk-1 ընդլայնված (45 կմ) և Guided Pinaka (75 կմ)։ Նշվում է, որ պայմանագրի շրջանակներում նախատեսվում է համալիրի 4 մարտկոցների մատակարարում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Հնդկաստանն ու Հայաստանը պայմանագիր են ստորագրել հայկական կողմին մոտ 244 մլն դոլարի սպառազինության մատակարարման վերաբերյալ: Հաղորդվում էր, որ պատվերն իր մեջ ներառում է Pinaka հնդկական արտադրության ռեակտիվ կայանների առաջին արտահանումը, որոնք արդեն գտնվում են հնդկական բանակի սպառազինության մեջ: Հայաստան են առաքվելու նաև հակատանկային հրթիռներ և զինամթերք։

Այս Բաժնից