Search
Close this search box.

Այլ տարբերակ չունեինք և չունենք. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախում ապրող հայը 1988-ին կընտրեր, արդյոք, ազգային-ազատագրական պայքարի դժվարին ճանապարհը, եթե մի պահ պատկերացներ, որ տարիներ անց Հայրենիքն առաջնորդելու իրավունք են ունենալու նրանք, ովքեր ոչ միայն անհաղորդ են այդ պայքարի էությանը, այլև նույնքան հակահայ են, որքան մեր դարավոր ու ավանդական թշնամինները… …
Իմ պատասխանն է՝ ԱՅՈ…

Որովհետև տարբերակ չունեինք և չունենք… Որովհետև հայ մնալու համար արցախցին պարտադրված է պայքարել… Պայքարել, բայց արդեն ոչ թե մեկ, այլ երկու ճակատով… Չնայած դա ամենադժվար պայքարի տեսակն է, բայց, միևնույնն է, ՄԵՆՔ չպե՛տք է ընկճվենք, հատկապես, որ իրականության մեջ արցախցու գիտակցված համառությունից սարսափում է ինչպես արտաքին թշնամին, այնպես էլ ներքին տականքը…»։