Search
Close this search box.

Միրզոյանը անկեղծ ցավակցություն է հայտնել Թուրքիային

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ «Անկեղծ ցավակցություններ բոլոր նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հարազատներին Բարտինի ածխահանքում տեղի ունեցած վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», – գրել է նա Twitter-ում։

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքահորերից մեկում պայթյուն է որոտացել: Վերջին տվյալներով Ամասրայի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի։

Այս Բաժնից