Search
Close this search box.

Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլում կխաղա նաև Թուրքիայի հետ

Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացել է Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ:
Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմերը կնվաճեն Եվրո 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022-ի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։

Եվրո 2024-ի ընտրական մրցաշարի առաջին հանդիպումները կայանալու են 2023 թվականի մարտի 23-ին։