Search
Close this search box.

Սկսվեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ․ բարդ բանակցություններ են լինելու

Ժնևում մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հիշեցնենք, որ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ Ժնևում սպասվող բանակցությունները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերյան ռազմական բռնկմամբ խախտվեց այն դիվանագիտական տրամաբանությունը, որը հաստատվել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։