Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհրաժեշտ է 1991 թ․ համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ խաղաղության պայմանագրին․ Փաշինյան

Անհրաժեշտ է 1991 թ․ համաձայնագրով վերահաստատված սահմանների փոխադարձ ճանաչմամբ գնալ խաղաղության պայմանագրին․ Փաշինյան
2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, այս մասին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից առաց արած համատեղ հայտարարությունում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին այս դիրքորոշումը վերահաստատելու համար։ Նա նաև միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։