Search
Close this search box.

Զելենսկին գերի հանձնված ռուսաստանցիներին խոստանում է չարտահանձնել ՌԴ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարդասիրական վերաբերմունք է խոստացել ռուս զինվորներին, ովքեր կորոշեն գերի հանձնվել։ Ուկրաինացի զինվորականները նրանց հետ կվարվեն քաղաքակիրթ ձևով և միջազգային կոնվենցիաներին համապատասխան, ասել է Զելենսկին ավանդական տեսաուղերձում՝ անցնելով ռուսերենի։

Ավելի լավ է չվերցնել ծանուցագիրը, քան զոհվել օտար հողում որպես ռազմական հանցագործ: Ավելի լավ է փախչել հանցավոր մոբիլիզացիայից, քան խեղանդամ դառնալ և հետո դատարանի առաջ պատասխան տալ ագրեսիվ պատերազմին մասնակցելու համար: Ավելի լավ է հանձնվել ուկրաինական գերությանը. քան մեր զենքի հարվածներից մեռնել», ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև խոստացել է, որ կամովին գերի հանձնված ոչ մի ռուսաստանցի չի արտահանձնվի ՌԴ՝ իր կամքին հակառակ։

Զելենսկին այս կոչն արել է նույն օրը, երբ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դասալքության և հրամաններին չենթարկվելու համար պատիժը խստացնելու մասին. այժմ նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։