Search
Close this search box.

«Բաքուն և Երևանը որքան հնարավոր է շուտ պետք է ստորագեն խաղաղության համաձայնագիրը». Չավուշօղլու

Ադրբեջաը և Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ ստորագրեն Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության համաձայնագիրը:

Այս մասին Լոս Անջելեսում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար պետք է որքան հնարավոր է շուտ Բաքվի և Երևանի կողմից ստորագրվի համապարփակ խաղաղության համաձայնագիր: Մենք աջակցում ենք այդ գործընթացին»,- ասել է նախարարը:

Թուրք նախարարը չի մոռացել հիշատակել նաև ԱՄՆ-ի հայկական համայնքին՝ նշելով, որ այն բավական ակտիվ է, բայց ԱՄՆ-ում հայերի խումբ կա, որը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կարիք ունի, պետք է գնահատի այս հնարավորությունը։

Այս կապակցությամբ Չավուշօղլուն կոչ է արել թուրքական համայնքին ավելի ակտիվ լինել և լուրջ կապեր հաստատել Միացյալ Նահանգների հասարակական և քաղաքական կյանքում։