Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մերկ կինը հարձակվել է Չեխիայի նախագահի վրա

Այսօր Չեխիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն է, որը անցել է լուրջ միջադեպով: Այն պահին, երբ քվեարկության է եկել Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը, քվեարկության սրահում հանկարծակի դեպի նախագահն է վազել ֆեմինիստներից մեկը, ու բղավել. «Զեմանը Պուտինի սիրուհին է, Զեմանը Պուտինի սիրուհին է»: Տեղամասում գտնվող անվտանգության աշխատակիցները անմիջապես նրան գետնին են պառկեցրել, ապա կոպտորեն դուրս բերել տեղամասից:

Ի դեպ Ենթադրվում է, որ առաջին փուլում բոլորից շատ քվեներ կստանա հենց գործող նախագահ Միլոշ Զեմանն, ով համարվում է ռուսամետ քաղաքական գործիչ և խստորեն քննադատում է փախստականների նկատմամբ Եվրամիության հանդուրժողական քաղաքականությունը:

Զեմանի հիմնական մրցակիցը Չեխիայի գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, քիմիկոս-պրոֆեսոր Իրժի Դրահոշն, ով հայտնի է ընդգծված արևմտամետ դիրքորոշմամբ և Ռուսաստանի վերաբերյալ սահմանված պատժամիջոցների պահպանման կողմնակից է:

Ընտրություններին մասնակցում է ևս 7 թեկնածու, որոնց թվում է նաև նախկին աջակողմյան վարչապետ Միրեկ Տոպոլանեկը:

https://youtu.be/n7_CVLZBE1A