Search
Close this search box.

Փաշինյանը երկուսին էլ խոստացել է ստորագրել փաստաթուղթը, և շատ շուտով, եթե ոչ առաջիկա օրերին, ստիպված է լինելու ընտրել դրանցից մեկը

Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի տեղեկություններով, սեղանին կա Ադրբեջանի հետ խաղաղության երկու պայմանագիր, որոնք ոչ միայն իրար չեն կրկնում, այլեւ երբեմն հակասում են։ Այսպես, Պուտինի առաջարկած փաստաթղթում Արցախի հարցի լուծումն առաջարկվում է թողնել ապագային, մինչդեռ Շառլ Միշելն առաջարկում է փաթեթային լուծում, որի դիմաց ԵՄ-ն պատրաստ է առատորեն ֆինանսավորել տարածաշրջանային հաղորդակցությունը։

Մինչ ռուսներն առաջարկում են մեկ ճանապարհ բացել, որը կվերահսկեն հենց իրենք, եվրոպացիք խորհուրդ են տալիս բացել բոլորը։ Ենթադրում եմ, որ Փաշինյանն իր ոճի մեջ երկուսին էլ խոստացել է ստորագրել փաստաթուղթը, բայց շատ շուտով, եթե ոչ առաջիկա օրերին, ստիպված է լինելու ընտրել դրանցից մեկը։ Դատելով Ջերմուկի դեպքերից՝ խաղեր տալու, խուսանավելու տարբերակներն արդեն սպառված են։ Ըստ իս, այս պահին հրաժարական տալ նրան թույլ չեն տա։ Պատին են դեմ տվել։ Պետք է ստորագրի, նոր գնա։

Դավիթ Ալավերդյանի ֆեյսբուքյան էջից