Search
Close this search box.

Հանրապետականի նախագահի թեկնածուն ՀՀԿ-ից չէ

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով նախագահի իրենց թեկնածուի մասին ասել է. «Նախագահի պաշտոնում կներկայացնեք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն և բարձր հեղինակություն»: Այս երկու համատեղելիությունը Հանրապետականում ակնհայտ բացառվում է:

Այն, որ իր ղեկավարման այս տասը և ավել տարիների ընթացքում ՀՀԿ-ն կեղեքեց երկիրը, թալանեց ժողովրդի ունեցվածքը, դատարկեց երկիրը, արժեզրկեց մարդուն` դա փաստ է: Փաստ է նաև այն, որ ՀՀԿ-ն ամենահեղինակազրկված կուսակցությունն է, որի շուկայական արժեքը 10.000 դրամ է: Եվ այստեղ փնտրել բարձր հեղինակություն ունեցող անձ, պարզապես անիրատեսական է: Ստացվում է, որ ՀՀԿ-ի թեկնածուն այլ արենայից է լինելու:

 

Այս Բաժնից