Search
Close this search box.

«Միսս Տրանս Ամերիկա» տրանսգենդերների գեղեցկության մրցույթի հիմնադրին ամուսինը սպանել է

«Միսս Տրանս Ամերիկա» տրանսգենդերների գեղեցկության մրցույթի հիմնադիր, ԼԳԲ Տ իրավապաշտպան Քրիստա Լի Սթիլ–Քնուդսլայնը մահացած է գտնվել իր տանը՝ Մասաչուսետս նահանգում։ 42-ամյա Քրիստան դաժանորեն ծեծի է ենթարկվել, որից հետո նրան դանակով վիրավորել են։ Տրանսգենդեր կինը մահացել է արյան կորստից։
Ինչպես հաղորդում է The New York Daily News-ը, սպանության կասկածանքով բերման է ենթարկվել Քրիստայի 42-ամյա ամուսինը՝ Մարկ Սթիլ–Քնուդսլայնը։ Նա ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հաղորդել, որ «շատ վատ բան է արել»։ Նա պատմել է, որ թեժ վեճի պահին նա մուրճով հարվածել է կնոջ գլխին, իսկ հետո մեջքից դանակահարել է նրան։

Քրիստան և Մարկը ամուսնացել էին անցյալ տարի։ Դեռևս դեկտեմբերի 25-ին Քրիստան Facebook-ում նշել էր, որ «հրաշալի Սուրբ Ծննդյան տոներ է անցկացրել» ամուսնու և ընկերների հետ։

Սպանության շարժառիթները դեռևս անհայտ են մնում։