Search
Close this search box.

«Փաստ». Կավալը Համբուրգում և Բեռլինում գնած անշարժ գույքը «արենդայով» է տալիս

«Փաստ» թերթը գրում է. «Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը, ով վերջին մեկ տարում տասը անգամ Գերմանիա է թռել ու հետ եկել, պարզվում է ահռելի քանակի անշարժ գույք է գնել Համբուրգ և Բեռլին քաղաքներում: Այն, ինչ հիմա գրում ենք, նա, սովորույթի համաձայն, դարձյալ փորձելու է հերքել: Բայց Համբուրգից մեր աղբյուրը տեղեկացնում է, որ նախկին մարզպետը այնքան շենք–շինություններ է գնել իր փեսայի հետ միասին, որ դրանք տեղացիներին «արենդայով» տալով, ամսական 200000 եվրո է ստանում: Շեշտում ենք՝ միայն վարձավճարից եկամուտը կազմում է 200000 եվրո: Եվ դա այն մարզպետը, ով առանձնապես աչքի չի ընկել իր հարստությամբ, համեմատաբար «համեստ» է եղել:

«Փաստի» աղբյուրի տեղեկություններով՝ ԱԺ նախկին ու ներկա մի քանի պատգամավորներ, նախկին նախարարներ նույնպես մեծ թվով շենքեր են գնել Բեռլինում և Համբուրգում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: