Search
Close this search box.

Ջիգարխանյանի թատրոնում Վիտալինային փոխարինող է գտնվել

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային փոխարինող է գտնվել։ Ջիգարխանյանի անունը կրող թատրոնի տնօրենի պաշտոնը պատրաստ է զբաղեցնել Մարկ Ռուդինշտեյնը, Ջիգարխանյանն անձամբ կմնա մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնի հինմադիր Մարկ Ռուդինշտեյնը հայտարարել է, որ ելնելով Ջիգարխանյանի հանդեպ հարգանքից և բարեկամությունից, ինքը պատրաստ է առաջարկել իր թեկնածությունը թատրոնի ղեկավարի պաշտոնում։ Խոսքը ճգնաժամային մենեջերի դերի մասին է։ Նշվում է, որ թատրոնի ղեկավարի պաշտոնում թեկնածությունը կդիտարկվի Մոսկվայի Մշակույթի դեպարտամենտի կողմից, հունվարի 12-ին։

Վիտալինայի հեռանալուց հետո ժամանակավոր պաշտոնակատար է հանդիսանում Ելենա Գիլվանովան։

Ջիգարխանյանի խոսքով՝ նա «Վիտալինայի թիմի» անդամ է, և դա իրեն դուր չի գալիս։