Search
Close this search box.

Իրանում ձերբակալել են նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին

Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: Ինչպես հայտնում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով արաբական Al-Quds Al-Arabi պարբերականը, 61-ամյա Ահմադինեջադը ձերբակալվել է դեկտեմբերի վերջում սկսված փողոցային ցույցերին աջակցելու և հրահրելու համար:

Նշվում է, որ երկրի նախկին ղեկավարն այցելել է Բուշեր քաղաք, որտեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իշխանություններին չեն մտահոգում սովորական մարդկանց խնդիրները: Նա մեղադրել է նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությանը երկիրը պրոֆեսիոնալ կառավարելու անկարողության համար:

Հիշեցնենք, որ Իրանում գների աճի պատճառով բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվել է ավելի քան 450 ցուցարար: