Search
Close this search box.

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին վթարի հետևանքով մեքենաներից մեկը հայտնվել է ձորակում. կան տուժածներ

Հունվարի 6-ին, ժամը 20։48-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Պարզվել է, որ Մ-7 ավտոճանապարհի Սպիտակ-Գյումրի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «Mercedes-E» մակնիշի 34 CC 185 (վարորդ՝ 1966 թ. ծնված Պ. Գ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 35 FO 131 (վարորդ՝ 1974 թ. ծնված Ս. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, վերջինս հայտնվել է ձորակում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել այն ձորակից:

Այս Բաժնից