Search
Close this search box.

Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս. Արմեն Փամբուխչյան

Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ վրացական Գուդաուրի լեռներում Վրաստանի սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռ էր կործանվել: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ուղղաթիռում ենթադրաբար եղել է վեց մարդ: