Search
Close this search box.

21․5 մլն դրամ՝ փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի համար նոր վերելակ գնելու համար

Կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21,5 մլն դրամ տրամադրելուն, որը կօգտագործվի փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող նոր վերելակ ձեռք բերելու համար:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար: Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը սպասարկող նոր վերելակ ձեռք բերելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 21 516 000 ՀՀ դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ»: