Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էրդողանի վրեժը» Պուտինից

Ermenihaber. Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեհրանյան հանդիպման ընթացքում:

Նախատեսված հանդիպումից ու ձեռքսեղմումից առաջ ՌԴ նախագահը տեսախցիկների առաջ սպասել է իր թուրք գործընկերոջը մոտ 45 վայրկյան՝ այդ ընթացքում անհանգիստ շարժումներ անելով։ Այս դրվագը չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից: Որոշ թուրքական լրատվամիջոցներ սա համարել էն «Էրդողանի վրեժը» այն բանի համար, որ 2020 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը

Թուրքիայի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը 2 րոպե սպասեցրել էր Կրեմլում: Այդ իրադարձությունը նույնպես մեծ աղմուկ էր առաջացրել:

Լրագրող Հասմիկ Հմաբարձումյանը սպասման այս դրվագի մասով գրել է․

Ինձ միշտ ու չափազանց հետաքրքրել է դիվանագիտական «ժեստերի» լեզուն. Օրինակ մեծ հաճույքով կկարդայի՝ ինչու է Էրդողանը 2 տասնյակից ավելի վայրկյան սպասեցրել Պուտինին իրանյան հանդիպումների ժամանակ, ինչո՞ւ է Պուտինը անընդմեջ ծամոն ծամում, նյարդերի՞ց, թե անարժանապատիվ վիճակում է հայտնվել, ի՞նչ է այս պահին նա մտածում: Իսկ ինչո՞ւ է Էրդողանը ուշանում, գուցե էդքան էլ վատ տրամադրված չէ, պարզապես նախորդ հանդիպումը երկար է ձգվել կամ գուցե իր մոտ ուշանալը սովորություն է, ինչպես նույն անձի հետ հանդիպումն էր եղել 2016-ին, որի հղումը կդնեմ քոմենթներում:

Իսկ քանի դեռ մեծերի մտքերի ու իրավիճակի մասին նման գրքեր, հոդվածներ չեն գրվում, մենք սկսում ենք զոռ տալ մեր երևակայությանը