Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Երևանում գործող «Երազ» այգում. հոսպիտալացվել է 15-ամյա տղա

Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում հայտնի «Երազ» այգում:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, երեկ՝ հուլիսի 6-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հարականջային շրջանում օտար մարմին» վնասվածք ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Իսրայելյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 15-ամյա Աշոտ Ա.-ն է, ով հուլիսի 2-ին, ժամը 21:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգում «Տիր» հրազգարանում հաճախորդի կրակոցի անդրադարձի հետևանքով ականջի մասում նշված վնասվածքն է ստացել:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր երեխան սովորում է Երևանում գործող հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: