Search
Close this search box.

Կարեն Գրիգորյանը՝ «Jolimark» միջազգային մրցաշարի հաղթող

Հոնկոնգում ավարտվել է «Jolimark» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 16 երկրի 97 շախմատիստ: Մասնակիցների թվում էր 3 գրոսմայստեր, 2 միջազգային և 7 ՖԻԴԵ-ի վարպետ:

«Jolimark» միջազգային մրցաշարին հաջող է մասնակցել հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Մեր շախմատաիստը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: Գրիգորյանը նաև 5 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը: