Search
Close this search box.

Այսօր խորհրդանշական նստացույց է նախատեսված. Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ հայտնեց, որ այսօր ժամը 19․00-ին Ազատության հրապարակում խորհրդանշական նստացույց է նախատեսված։

«1988-ին մի քանի շաբաթ շարունակ հայաստանի ուսանողությունը այս օրերին նստացույց էր իրականացնում՝ պահանջելով Հայաստանի Գերագույն խորհրդից նիստով որոշում կայացնել և ընդունել Արցախի մարզային խորհրդի դիմումը՝ Հայաստանի կազմում Արցախը որպես ինքնավար մարզ ընդունելու մասին։ Ճիշտ այս օրը՝ հունիսի 15-ին, անհավատալի ուրախություն, բերկրանք կար, որովհետև նաև ուսանողության պայքարի ճնշմամբ Գերագույն խորհուրդը ընդունեց այդ պատմական որոշումը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ այսօր հանդիպելու և խորհրդանշական նստացույց իրականացնելու իր առաջարկը ընդունվել է այն ժամանակ նստացույցին մասնակցող մի շարք մարդկանց կողմից։

Մանուկյանը քաղաքացիներին և նաև այդ օրերին նստացույցին մասնակից այն ժամանակվա ուսանողներին հրավիրեց այսօր կայանալիք խորհրդանշական նստացույցին։