Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Արթիկում այրել են ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները․ կասկածներ կա, որ ոճրագործները ադրբեջանցիներ են

Քիչ առաջ հասարակական-քաղաքական գործիչ, գյումրեցի Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անհայտ անձինք գիշերը մտել են Արթիկ քաղաքի վետերանների միության շենք, վնասել են գույքը, այրել են ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։

Արսեն Բաբայնը անդրադառնալով այս վանդալիզմին գրել է․

Այս առնչությամբ ծայրահեղ անհրաժեշտ եմ համարում, որպեսզի իրավապահ մարմինները խիստ սեղմ ժամկետներում բացահայտեն ոճրագործներին և ենթարկեն պատասխանատվության։ Ծայրահեղ անհրաժեշտություն եմ համարում, քանի որ լուրջ կասկածներ ունեմ, որ ոճրագործները ադրբեջանցիներ են, որոնք տեղակայվել են Հայաստանի Հանրապետությունում և նրանցից սպասելի է ավելի մեծ վտանգներ։

Կասկածներս հիմնված են այն հանգամանքի վրա, որ որևէ հայ իրեն այդպիսի արարք թույլ չէր տա։