Search
Close this search box.

Աշտարակի քաղաքապետի 11 միլիոնանոց հրեշտակները

ՀՀ ֆինասների նախարարության գնումների պաշտոնական համակարգից տեղեկանում ենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը դեկտեմբերի 13-ին պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Եղիսաբեթ Ալմազյանի հետ:
Վերջինս պայմանագրի շրջանակներում պարտավորվել է ապահովել Աշտարակի տոնական արդուզարդի պարագաները: Ուշագրավն այն է, որ Աշտարակի տնտեսագետ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը ոչ ավել եւ ոչ պակաս մոտ 3000 տոնածառի լույս եւ այլ զարդարանքի պարագաներ է գնել, որի համար վճարել է 18 մլն դրամ:
Մասնավորապես, Շահվերդյանի տոնական ցուցակում ներառված է 80 հատ հրեշտականման զարդ, որոնցից յուրաքանչյուրը, ըստ գնումների տեղեկագրի արժե 140 հազար դրամ: Հրեշտակների համար հատկացվել է 11 մլն 200 հազար դրամ:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «2018» գրության համար քաղաքապետարանը վճարել է 190 հազար դրամ:
Համայնքային բյուջեի հաշվին կատարվող ճոխ գնումների թեմայով՝ «Հայկական ժամանակ»-ը փորձեց զրուցել Թովմաս Շահվերդյանի հետ: Սակայն, ինչպես քաղաքապետարանից տեղեկացրեցին, Շահվերդյանն Աշտարակի փողոցներում է, վերահսկում է քաղաքի զարդարման աշխատանքները, քանի որ այսօր երեկոյան տեղի է ունենալու «լույսերի հանդիսավոր միացման արարողությո
«Հայկական Ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցեց Շահվերդյանի տեղակալ Գեւորգ Եղիազարյանի հետ: Հարցին, թե Աշտարակի միջոցները թույլ տալիս են նման ճոխ Նոր տարի անել, Եղիազարյանը պատասխանեց.
«Եթե բյուջեն թույլ չտար, նման ճոխության չէինք գնա»,- ասաց Եղիազարյանը:
Տեղեկացնենք, որ Աշտարակի բյուջեն մոտ 707 մլն դրամ է: Դիտարկմանը, թե անհրաժեշտություն էր նման սոցիալական ծանր պայմաններում 18 մլն դրամ հատկացնել Ամանորին, Եղիազարյանը մեկնաբանեց.
«Աշտարակ քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում մատնանշված են համայնքի բոլոր հիմնախնդիրների առաջնահերթություններն՝ ըստ տարիների: Ամանորյա միջոցառումների կազմակերպումն առաջնահերթությունների մեջ չի մտնում: Երկրորդ՝ նման գումարը, որ ծախսել են, դա մեծ գումար չէ համեմատած այլ քաղաքների ծախսերի հետ»:

Այս Բաժնից