Search
Close this search box.

Դեպքը հին է, բայց մեծ հաճույքով կհետևեմ. ՍԱՊԾ պետը բանակին կարագի փոխարեն մարգարին վաճառելու դեպքի մասին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին անդրադարձավ կարագի փոխարեն բանակին մարգարին վաճառելու լուրերին:
«Քանի որ դեպքը հին է` մինչև իմ պաշտոնավարման ժամանակահատվածին է վերաբերվում, ես այդ մանրամասներին չեմ տիրապետում, բայց մեծ հաճույքով ձեզ հետ միասին կհետեւեմ զարգացումներին, եւ երբ իրավապահ մարմինները տան համապատասխան պարզաբանումներ, մեղավորները ենթարկվեն օրենքով նախատեսված խիստ պատասխանատվության»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարապետյանը՝ հորդորելով, որ նմանատիպ դեպքի ականտես լինելու դեպքում դիմեն ծառայությանը:
Մամուլում օրեր առաջ տեղեկատվություն էր տարածվել, որ հայաստանյան մի կազմակերպություն տարիներ շարունակ արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ հազարավոր տոննաներով վաճառել Պաշտպանության նախարարությանը:

Հրապարակման համաձայն, ՍԱՊԾ մի քանի աշխատակիցներ ձերբակալվել են:

Այս Բաժնից