Search
Close this search box.

Պարզ է, թե ինչ է եղել Պոլիտեխնիկի տոնածառի տակ եղած կասկածելի արկղում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակի տոնածառի տակից հայտնաբերված արկղում եղել է 4 հատ տոնական ճայթուկ և 3 շիշ խմիչք: Հայտնաբերված առարկաներն ուղարկվել են փորձաքննության:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա: